Կրիշտիանու Ռոնալդուն կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ ամռանը պորտուգալացի հարձակվողով շատ ակումբներ էին հետաքրքրված, սակայն ի վերջո նա մնաց անգլիական ակումբում։

«Ինտեր Մայամիի» ակումբի սեփականատեր Դեյվիդ Բեքհեմը կապ է հաստատել մարզիկի հետ MLS ակումբ տեղափոխվելու համար 2023 թվականին։