Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ «Լիոնի» ղեկավարությունը լրջորեն դիտարկում է Պետեր Բոշին գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու տարբերակը։
Ինսայդեր Նիկոլա Շիրայի խոսքով՝ «ջուլհակներն» արդեն ունեն հոլանդացուն փոխարինելու հիմնական թեկնածու՝ դա ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի նախկին մարզիչ Լորան Բլանն է։
Նշվում է, որ ակումբը Բլանի համար արդեն պատրաստել է պայմանագիր մինչև 2024 թվականի ամառը։