Ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին կրկին խոսել է 2013 թվականի «Ոսկե գնդակի» հանձման մասին։
Ֆրանսիացին, ով այդ ժամանակ հանդես էր գալիս Մյունխենի «Բավարիայում», քվեարկության արդյունքում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։
Հաղթող ճանաչվեց այդ ժամանակ «Ռեալում» հանդես եկող Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ Մեսսին գրավեց երկրորդ հորիզոնականը:
«Մեծ սպի էր ․․․ բայց ժամանակի ընթացքում մոռացվեց»,- ասել է Ռիբերին։