Դանի Կարվախալ. «Մեր նպատակը «Բարսելոնայի» վրա ճնշում գործադրելն է»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը կիսվել է մտքերով «Խետաֆեի» նկատմամբ տարած հաղթանակից (1:0):

«Մեր նպատակն էր հաղթել և թույլ չտալ «Բարսելոնային» առաջ անցնել, ճնշում գործադրել նրանց վրա:

Մենք փորձում ենք հնարավորինս շատ գոլեր խփել, բայց մեկ գոլը բավական էր հաղթելու համար: Գոլ չընդունելը նույնպես շատ կարևոր էր»,- Կարվախալի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն: