Ժոան Լապորտան ասել է, թե «Բարսելոնան» ինչու է աջակցում Սուպերլիգայի ստեղծմանը

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ աջակցում է եվրոպական Սուպերլիգայի ստեղծման գաղափարին:

«Կապտանռնագույնները» կարծում են, որ ՈւԵՖԱ-ն խտրական վերաբերմունք է ցուցաբերում ակումբների նկատմամբ և դրա պատճառով շատ ակումբներ լուրջ պարտքեր են կուտակել:

«ՈւԵՖԱ-ն մեծ իշխանություն է տվել «ակումբ-երկրներին»: Ահա թե ինչու ենք մենք աջակցում Սուպերլիգայի ստեղծման գաղափարին:

Մենք մրցակցելու ենք եղած ռեսուրսներով և մենք՝ ակումբներս, անձամբ ենք ղեկավարելու մեր ճակատագիրը: Սուպերլիգայում հարուստներ չկան, դա սխալ ձևակերպում է:

Մրցաշարում տիրելու է հարգանքի ու հավասարության մթնոլորտ»,- Լապորտայի խոսքը մեջբերում է Marca-ն: