Նեյմար. Պատրաստվում եմ Փարիզ բերել Չեմպիոնների Լիգայի գավաթը»

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ ցանկանում է հաղթել Աշխարհի Առաջնությունում և Չեմպիոնների Լիգայում:

«Այս մրցաշրջանում պատրաստվում եմ հնարավոր բոլոր գավաթները նվաճել Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի կազմում:

Մենք հասկանում ենք, թե որքան դժվար է հաղթել Աշխարհի Առաջնությունում, բայց դա իմ երազանքն է։

Պատրաստվում եմ Փարիզ բերել նաև Չեմպիոնների Լիգայի գավաթը։ Համոզված եմ, որ դա տեղի կունենա շուտով»,- ասել է ռմբարկուն: