Լիոնել Մեսսին պատմել է, թե ինչով կցանկանար զբաղվել կարիերան ավարտելուց հետո

ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ չի ցանկանում կարիերայի ավարտից հետո մարզիչ դառնալ։ Միաժամանակ նա չբացառեց, որ ի վերջո կարող է լինել մարզչական կամրջի վրա։

«Չեմ ծրագրում մարզիչ դառնալ: Բայց Զիդանը մի անգամ նույն բանն ասաց, իսկ հետո դարձավ մարզիչ և երեք անգամ նվաճեց Չեմպիոնների լիգան: Կցանկանայի դառնալ ակումբի սպորտային տնօրեն, որպեսզի կարողանայի թիմ հավաքել, մարզիչների հետ միասին աշխատել։ Բայց ես ինքս վստահ չեմ, թե ինչ եմ ուզում»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Barca Juniverse-ը: