Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների Լիգայի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի արտագնա խաղում (1-1) վնասվածք է ստացել, հայտնում է լրագրող Ադրիեն Գրենյեն:

Լեոյի վնասվածքը լուրջ չէ, սակայն, այնուամենայնիվ 35-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի «Ռեյմսի» դեմ Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրի հանդիպումը: