ՀՊԼ. Հայտնի են ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները (լուսանկար)

Հայաստանի Պրեմիեր Լիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդներին:

Ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Կարեն Մելքոնյանն (4 խաղ, 1 գոլային փոխանցում) ու Մաքսիմ Մայրովիչը (4 խաղ, 3 գոլ), «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Վսևոլոդ Երմակովը (4 խաղ, 4 «չոր» հանդիպում), «Փյունիկի» հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն (2 խաղ, 1 գոլ, 1 գոլային փոխանցում) և «Ալաշկերտի» կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը (3 խաղ, 1 գոլ, և 1 գոլային փոխանցում):

Возможно, это изображение 5 человек