Ֆաբրիցիո Ռոմանոն տվել է «Սևիլիայի» նոր գլխավոր մարզչի անունը

Արգենտինացի մասնագետ Խորխե Սամպաոլին կվերադառնա իսպանական «Սևիլիա», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Սամպաոլին կփոխարինի իսպանացի մասնագետ Խուլիեն Լոպետեգիին. ով ինչպես հայտնել էինք առավոտյան լքել է «Սևիլիայի» գլխավոր մարզչի պաշտոնը:

Հիշեցնենք, որ 62-ամյա Սամպաոլին 2016/2017 մրցաշրջանում գլխավորել էր «Սևիլիան»: