CONFERENCE LEAGUE. «Փյունիկը» վստահ խաղով հաղթեց «Ժալգիրիսին»

Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկը» տանը վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիսի» նկատմամբ:

Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 6 միավոր և H խմբում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

Կոնֆերենցիաների լիգա

«Փյունիկ» – «Ժալգիրիս» 2:0 (1:0)
1:0 Ժորժինյո (44)
2:0 Յուսուֆ Օտուբանջո (61)