Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղում «Ռեալը» 2-1 հաշվով հաղթել է «Շախտյորին»։ Մադրիդցիների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի համար սա 102-րդ հաղթանակն է մրցաշարում։
Ըստ Պեդրո Մոնտանայի՝ այս ցուցանիշով իտալացին հավասարվեց «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին։
Անչելոտտին 182 խաղում տարել է 102 հաղթանակ։ Ֆերգյուսոնից դրա համար պահանջվել է 190 հանդիպում: