«Արսենալը» պատրաստվոււմ է երկարաձգել պայմանագրերը միանգամից երեք ֆուտբոլիստի հետ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հայտնել է, որ լոնդոնյան ակումբը ծրագրում է երկարաձգել պայմանագրերը միանգամից մի քանի ֆուտբոլիստի  հետ։

«Մենք պետք է պլանավորենք ապագան, և մենք բոլորս աշխատում ենք Բուկայո Սակայի, Սալիբայի և Մարտինելիի հետ պայմանագրերի երկարաձգման վրա:

Ես կփորձեմ լինել ազնիվ և լավ պայմաններ առաջարկել այն ֆուտբոլիստներին, ովքեր, մեր կարծիքով, մեծ ապագա ունեն ակումբում:

Պաշտոնական տեղեկատվություն ունենալու դեպքում կհրապարակենք այն»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։