Հայտնի է՝ ով կարող է փոխարինել Էնրիկեին Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում

«Վալենսիայի» և «Վիլյառեալի» նախկին գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալը կարող է դառնալ Իսպանիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչը։

Նիկոլո Շիրան հայտնում է, որ 57-ամյա մասնագետը Լուիս Էնրիկեին փոխարինելու գլխավոր թեկնածուն է, ում պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականի Աշխարհի Առաջնությունից հետո:

Աղբյուրը նշում է, որ Մարսելինոն երկու առաջարկ ուներ ակումբներից, սակայն մերժել է դրանք։ Մարզիչը պատրաստ է գլխավորել Իսպանիայի ընտրանին։