ԱՊԼ-ի երկու թոփ ակումբ հետաքրքրված է Ջեյմի Վարդիի ծառայություններով

«Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին» հետաքրքրված են «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդիի ծառայություններով։

Ըստ 90min-ի՝ անգլիական երկու ակումբներն էլ պատրաստ են այս ամռանը պայմանագիր կնքել 35-ամյա ֆուտբոլիստի հետ:

Հարձակվողի գործող պայմանագիրը «Լեսթերի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը, նա վերջերս է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ։

Վարդին «Լեսթերում» հանդես է գալիս 2012 թվականից։