Լիոնել Մեսսին իր ապագայի վերաբերյալ որոշում չի կայացրել

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկատվություն է տարածել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի ապագայի մասին։

«Ֆուտբոլիստի համար պաշտոնական առաջարկ դեռ չի եղել, ուստի բանակցություններ այս պահին չեն լինի»։

Ինչ վերաբերում է Մեսսիի շրջապատին, ապա նրանք գիտեն, որ ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ, իսկ «Բարսելոնան» ցանկանում է վերադարձնել նրան։ Բայց հիմա որոշումներ չեն ընդունվի»,- գրել է Ռոմանոն իր սոցիալական ցանցերից մեկում։