Խուան Կուադրադոն կարող է տեղափոխվել Լա Լիգա

Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խուան Կուադրադոն մոտ է «Յուվենտուսից» հեռանալուն, հայտնում է Tuttosport-ը։

34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, և կողմերը չեն պատրաստվում երկարաձգել այն։

Կոլումբիացին կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Կուադրադոյի տրանսֆերի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Սևիլիան».

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը Իտալիայի առաջնությունում անցկացրել է յոթ հանդիպում, որոնցում կատարել է մեկ գոլային փոխանցում։