Ալեքսանդր Գլեբը կարծում է, որ Չավին վերակենդանացրել է «Բարսելոնան»

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Գլեբը բարձր է գնահատել Չավիի աշխատանքը կատալոնացիների գլխավոր մարզչի պաշտոնում։

«Ինձ դուր է գալիս, թե ինչպես է աշխատում Չավին, թիմը վերածնվում է: Չավին ճանաչում է Բարսելոնային ներսից և դրսից, կարծում եմ, որ սա լավագույն տարբերակն է թիմի համար: Համոզված եմ, որ նրան կհաջողվի: Չգիտեմ, թե ինչպես կդասավորվի այս մրցաշրջանում, բայց ամեն դեպքում, վստահ եմ, որ նրանք ավելի լավ կդրսևորեն, քան նախորդ տարի»,- Գլեբի խոսքերը մեջբերում  է Metaratings-ը։