«Թոթենհեմը» գտել է Ուգո Լյորիսի փոխարինողին

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել ԱՊԼ։

Ինչպես հայտնում է Jeunes Footeux-ը՝ դարպասապահին իր շարքերում ուզում է տեսնել «Թոթենհեմը»։

Նշենք, որ լոնդոնցիները գերմանացուն դիտարկում են որպես Ուգո Լյորիսի հավանական փոխարինողի։

30-ամյա տեր Շտեգենը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2014-ի ամառվանից։

Նա այս մրցաշրջանում մասնակցել է 9 խաղի, բաց թողել 4 գոլ ու 6 խաղում դարպասը պահել անառիկ։