Ռաֆայել Վարանի վնասվածքը լուրջ չէ

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը վնասվածք էր ստացել Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում կայացած  «Մանչեսթեր Սիթիի» դեմ արտագնա խաղում:

29-ամյա ֆուտբոլիստը առաջին խաղարկեսում դրվագներից մեկում կոճի ազդրի վնասվածք է ստացել ու չի կարողացել շարունակել հանդիպումը։

Ինչպես հայտնում է Manchester Evening News-ը, Վարանի վնասվածքը լուրջ չէ։ Երկուշաբթի օրը ֆուտբոլիստը ներկա է գտնվել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզմանը։ Դեռ հայտնի չէ, թե Վարանը կկարողանա մասնակցել հոկտեմբերի 6-ին կայանալիք «Եվրոպայի լիգայի» խմբային փուլի 3-րդ տուրի «Օմոնիայի» հետ հանդիպմանը։