«Բարսելոնան» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստով

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը շարունակում է մնալ «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում: Կատալոնական ակումբը շարունակում է հետևել 24-ամյա ֆուտբոլիստին, ամռանը կողմերը քննարկել են հնարավոր տրանսֆերի մասին, սակայն գործարքը չի կայացել, հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Ռեշֆորդի հետ, վախենալով ֆուտբոլիստի  «Բարսելոնա» հնարավոր տեղափոխությունից։