Ֆլորենտինո Պերեսը կոպտորեն պատասխանել է ՊՍԺ-ի նախագահին

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը բավականին համարձակ է պատասխանել ՊՍԺ-ի իր գործընկեր Նասեր Ալ-Խելայիֆիին։

«Նասեր Ալ-Խելաիֆին ասաց, որ «Ռեալը» ստեղծել է Սուպերլիգան, քանի, որ վախենում է մրցակցությունից։ Միգուցե նրան պետք է հիշեցնել, թե ինչ է իրենից ներկայացնում «Ռեալը»։ Սա պատմության մեջ ամենահաջողակ ակումբն է»,- Ֆլորենտինո Պերեսի խոսքերը մեջբերում է marca-ն: