Էրիկ տեն Հագը խոսել է Կազեմիրոյի մասին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է Կազեմիրոյի մասին:

«Այն օրը, երբ մենք պայմանագիր կնքեցինք նրա հետ, սկսեցինք լավ արդյունքներ գրանցել, դա ազդեց ամբողջ թիմի վրա: Կազեմիրոն մեր նպատակների մի մասնիկն է կազմում», – Էրիկ տեն Հագի խոսքերը մեջբերում է goal-ը:

Հարկ է նշել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Կազեմիրոյի համար Մադրիդի «Ռեալին» վճարել է ավելի քան 70 միլիոն եվրո։