Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվել էր«Սևելիային»: Այդ հանդիպումը ռեկորդային էր Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Կոկեի համար:
30-ամյա կիսապաշտպանը իր 554-րդ հանդիպումն է անցկացրել թիմի կազմում բոլոր մրցաշարերում՝ ամենաշատը ակումբի պատմության մեջ: Կոկեն գերազանցել է Ադելարդո Ռոդրիգեսի նվաճումը, ով ժամանակին մայրաքաղաքային թիմի կազմում անցկացրել է 553 հանդիպում։
Կոկեն «Ատլետիկոյի» սան է։ Առաջին թիմի կազմում նրա դեբյուտը կայացել է դեռևս 2009 թվականին «Բարսելոնայի» դեմ խաղում