Լիսաբոնի «Սպորտինգի» մարզիչը չի հավատում Կրիշտիանո Ռոնալդուի վերադարձին

Լիսաբոնի «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է այն լուրերը, թե Կրիշտիանու Ռոնալդուն շուտով կարող է միանալ իրենց։

«Ես ոչինչ չեմ կարող ասել, Կրիշտիանո Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ է։ Ակնկալում եմ, որ նա կմնա այնտեղ»,- մարզչի խոսքերը մեջբերում է Amorima Record-ը։

Պորտուգալացի ֆուտբոլիստը իր կարիերան սկսել է Լիսաբոնի «Սպորտինգում» 2002 թվականին։