«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է հունվարին գնել «Բարսելոնայի» աստղին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ հույս ունի ուժեղացնել թիմի կիսապաշտպանական գիծը հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգով:

Ինչպես հաղորդում է ESPN-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» չի սպասի հաջորդ ամառ և ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի ամեն կերպ գնել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին:

Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2026թ-ի ամռանը: