FIFA-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն խոսել է Ինդոնեզիայի առաջնության «Արեմա»-«Պերսեբաիա» (2:3) խաղից հետո տեղի ունեցած ողբերգության մասին։
«Ֆուտբոլային աշխարհը շոկի մեջ է այս ողբերգական իրադարձությունների պատճառով: Սա ողբերգալի օր է բոլորիս համար: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում այս ողբերգական դեպքի ժամանակ զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ ՖԻՖԱ-ի և համաշխարհային ֆուտբոլային հանրության հետ միասին մեր բոլոր մտքերն ու աղոթքները զոհերի, վիրավորների հետ են»- ասել է պաշտոնյան: