Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Տեր Շտեգենը Լա Լիգայում անձնական ռեկորդ է սահմանել

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Բարսելոնան» նվազագույն հաշվով հաղթեց «Մալյորկային»:

«Բարսելոնայի» դարպասապահ Տեր Շտեգենը խաղի 56-րդ րոպեին անձնական ռեկորդ սահմանեց` 500 րոպե անընդմեջ անառիկ պահելով սեփական դարպասը: 

Գերմանացի դարպասապահը հանդես է գալիս «Բարսելոնայում» 2014թ-ի ամռանից: