«Սևիլիայի» կիսապաշտպան Իսկոն կիսվել է Ազգերի Լիգայում իր ազգային ընտրանու ելույթների մասին մտքերով:
«Անհավանական թիմային ձեռքբերումներ ունենք, ես շատ ուրախ եմ: Սա հիանալի արդյունք է: Ես կցանկանայի օգնել թիմին»,- Իսկոի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Նշենք, որ Իսպանիայի հավաքականը վաստակեց 11 միավոր և խմբից առաջին տեղով դուրս եկավ Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆ։ Պորտուգալիայի հավաքականը 10 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը։