«Ռոման» կարող է անվճար տրանսֆեր իրականացնել

«Ատալանտայի» կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին հայտնվել է «Ռոմայի» ուշադրության կենտրոնում։ Հռոմեական ակումբը պատրաստ է ուկրաինացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել 2023 թվականի ամռանը, երբ ավարտվի նրա պայմանագրի ժամկետը։ Այս մասին հայտնում է Calciomercato.com-ը։

Աղբյուրի համաձայն, «Ռոման» դեռ պաշտոնական առաջարկ չի արել, սակայն ակումբը միջնորդին խնդրել է հաջորդ ամառ սկսել ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխության գաղափարը: