Լոնդոնի «Արսենալը» ձախ պաշտպանի դիրքը ուժեղացնելու տարբերակ է գտել

«Արսենալը» հետաքրքրված է «Բենֆիկայի» ձախ պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոյի ծառայություններով:

Ինչպես հայտնում է The Sun-ը, «զինագործներն» ամռանը արել են իրենց առաջին առաջարկը «Արծիվներին»՝ 7 միլիոն եվրոյի չափով։

Սակայն լիսաբոնյան ակումբն ավելին է ցանկանում 26-ամյա իսպանացու տրանսֆերի համար, ուստի առաջարկը մերժվել է։

Լոնդոնյան ակումբը տրանսֆերը կփորձի ձեռք բերել, նաև առաջիկա ամռանը

Նրա պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։