Հարի Քեյնը նոր ռեկորդ է սահմանել

«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով արտագնա խաղում 100 գոլ է խփել Անգլիայի Պրեմիեր Լիգայում (EPL), հայտնում է Opta-ն։

Անգլիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Արսենալի» դեմ խաղում (1:3) հարձակվողը հաջող է իրացրել 11 մետրանոցը։

«Մանչեսթեր Յունայթեդի» և «Էվերթոնի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին 94 գոլով երկրորդն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Նյուքասլի» նախկին հարձակվող Ալան Շիրերը՝ 87 գոլով։

29-ամյա անգլիացին իր կարիերայի ընթացքում ակումբի կազմում անցկացրած 396 խաղում խփել է 255 գոլ։