«Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ Բրունո Լագեն խոսել է թիմի հարձակվող Դիեգո Կոստայի առաջիկա դեբյուտի մասին:
«Դիեգո Կոստան չի խաղացել 10 ամիս, եթե մենք կորցնենք նրան, ապա դա լուրջ խնդիր կլինի հետագայում թիմի համար: Հույս ունեմ, որ հարձակվողը կարող է մասնակցել Պրեմիեր լիգայի «Վեսթ Հեմ Յունայթեդի» դեմ խաղում», – մարզչի խոսքերը մեջբերում է foot24 ամսագիրը: