«Մանչեսթեր Սիթին» կբարելավի Ֆիլ Ֆոդենի պայմանագրի պայմանները

Անգլիացի հայտնի լրագրող Ջեյմս Դակերը հայտնում է, որ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը պատրաստվում է կրկնապատկել անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի աշխատավարձը:

Ղեկավարությունը մտադիր է 4 տարով երկարաձգել ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը, իսկ նոր պայմանագրով նա կվաստակի շաբաթական 280 հազար ֆունտ ստեռլինգ:

Ֆոդենն ընթացիկ մրցաշրջանում  անցկացրած 10 խաղում խփել է 3 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում: