«Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» պաշտպանին

Կատալոնական «Բարսելոնայի» եզրային պաշտպան Ժորդի Ալբան ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը, հաղորդում է sport.es-ը:

Աղբյուրի համաձայն թուրինի «Յուվենտուսը» ամեն կերպ կփորձի գնել իսպանացու տրանսֆերը:

Ժորդի Ալբան կարող էր լքել ակումբը այս ամռանը, նրանով լրջորեն հետաքրքրված էր իտալական «Ինտերը»: Նշենք, որ Ժորդի Ալբան իր հերթին չի ցանկանում հեռանալ թիմից: