Գաբրիել Ժեզուսը անկեղծացել է

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը պատմել է «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու իր պատճառների մասին:

«Խոսքն այն մասին էր, թե ինչպես է Գվարդիոլան հասկանում ֆուտբոլը և ինչ է ուզում: Հետո պետք է որոշես՝ ընդունե՞լ, թե՞ ոչ։ Եթե ​​չես ընդունում, ուրեմն շնորհակալություն։ Ես որոշ ժամանակ ընդունեցի այս պահանջները, բայց եկավ մի պահ, երբ ասացի. «Ես ուզում եմ նոր բան փորձել», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է as-ը: