«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ճանաչվել է Պրեմիեր Լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Հարձակվողը երկու հանդիպում է անցկացրել, որոնցում խփել է երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։
Լավագույնների մյուս թեկնածուների թվում էին Կևին Դե Բրույնեն (Մանչեսթեր Սիթի), Պյեր-Էմիլ Հեյբյերգը (Թոթենհեմ), Ֆիլիպ Բիլինգը (Բորնմութ), Ալեքս Իվոբին (Էվերթոն) և Ջեյքոբ Ռեմսին (Ասթոն Վիլա):