Հարի Մագուայրը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումը

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի ազգային հավաքականի պաշտպան Հարի Մագուայրը կարող է բաց թողնել Պրեմիեր լիգայի 9-րդ օրը «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։

Նշվում է, որ խաղացողը Ազգերի լիգայի հանդիպումներից հետո վերադարձել է ակումբ մկանային վնասվածքով։ Բժշկական անձնակազմը նրան կարող են  թույլ չտալ մասնակցել «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումը:

«Մանչեսթեր Յունայթեդը» հոկտեմբերի 2-ին կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին: