Էրլինգ Հոլանդի հայրը խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հայրը պատմել է որդու ապագայի պլանների մասին։ Ալֆ-Ինգե Հոլանդը խոստովանել է, որ աստղային հարձակվողը չի ծրագրում մնալ Անգլիայի առաջնությունում իր ողջ կարիերայի ընթացքում։

«Կարծում եմ՝ Էրլինգը ցանկանում է իր ուժերը փորձել բոլոր բարձրակարգ առաջնություններում,  յուրաքանչյուրում առավելագույնը երեք-չորս տարի»,- Ալֆ-Ինգե Հոլանդի խոսքերը մեջբերում է TimesSport ամսագիրը:

Էրլինգ Հոլանդի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը: