Հայտնի է, թե որքան ժամանակով է շարքից դուրս մնացել «Բարսելոնայի» պաշտպանը

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Հեկտոր Բելերինը վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել 4 շաբաթով, այդ մասին հաղորդում է as.com-ը:

Էկտոր Բելերինը վնասվածք էր ստացել մարզման ժամանակ: Նրա մոտ ախտորոշվել է ներբանային մկանի վնասվածք:

Տեղեկացնենք նաև, որ Կատալոնական «Բարսելոնայի» կազմում վնասվածքներ ունեն պաշտպաներ՝ Ժյուլ Կունդեն, Ռոնալդ Արաուխոն, կիսապաշտպան՝ Ֆրենկի Դե Յոնգը և հարձակվող Մեմֆիս Դեպայը։