«Յուվենտուսի» պաշտպան Դանիլոն խոսել է թիմում տիրող իրավիճակի մասին.
«Մենք լավ կազմ ունենք, սակայն թիմում կան խնդիրներ, և դա երևում է խաղադաշտում: Չգիտենք, թե ինչ կլինի հետո, բայց թիմը հաջողության հասնելու ճիշտ ուղու վրա է։ Իմ նպատակն է վերադարձնել «Յուվենտուսին» այնտեղ, որտեղ նա պետք է լինի», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Football Italia ամսագիրը:
7-րդ տուրից հետո «Յուվենտուսը» վաստակած 10 միավորով զբաղեցնում է Ա-Սերիայի մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղը։