Կարիմ Բենզեմայի առողջական վիճակի մասին նոր տեղեկություն կա

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ապաքինվել է վնասվածքից։

Ինչպես տեղեկացնում է El Chiringuito TV-ն, հարձակվողը կարող է խաղադաշտ վերադառնալ Լա լիգայի հաջորդ տուրում։

Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի 7-րդ տուրի խաղում կխաղա «Օսասունայի» հետ, հանդիպումը կկայանա հոկտեմբերի 2-ին։

Ֆրանսիացի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Ռեալ»-«Սելթիկ» (3-0) խաղում, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին։