Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը ճանաչվել է սեպտեմբեր ամսվա թիմի լավագույն ֆուտբոլիստ։
Հատկանշական է, որ սեպտեմբերին ֆրանսիացին ընդամենը մեկ անգամ է հայտնվել «ներքնակների» մեկնարկային կազմում՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում։
Գրիզմանը նաև 27 րոպե խաղացել է «Ռեալ Սոսյեդադի», 29 րոպե «Պորտուի», 27 րոպե «Սելտայի» և 27 րոպե «Բայերի» դեմ խաղում։
Այս խաղերի ընթացքում Անտուանը կատարել է 5 արդյունավետ գործողություն: