«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում։
«Յուվենտուսը» հետաքրքրություն է ցուցաբերում 31-ամյա իսպանացու նկատմամբ, հայտնում է Daily Mirror-ը:
Թուրինյան ակումբը մտադիր է ֆուտբոլիստի հետ անվճար պայմանագիր կնքել 2023 թվականի ամռանը, երբ ավարտվի նրա գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
Կողմերի միջև գործող պայմանագրով նախատեսված է նաև այն մինչև 2024 թվականը երկարաձգելու հնարավորություն։
Այնուամենայնիվ, «Մանչեսթեր Յունայթեդը» չի ցանկանում երկարաձգել Դե Խեայի պայմանագիրը ֆուտբոլիստի բարձր աշխատավարձի պատճառով: