Պաուլո Մալդինին Ռաֆայել Լեաոյի ապագայի մասին. «Կարծում եմ, որ կշարունակենք համագործակցությունը»

«Միլանի» լեգենդ, և տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին խոսել է թիմի պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաոյի ապագայի մասին:

«Լեաոն շնորհակալ է «Միլանին» և հասկանում է, որ իրեն ավելի լավ ապագա է սպասվում այստեղ։ Այո, կարծում եմ, որ կշարունակենք համագործակցությունը։

Ինձ չեն հետաքրքրում բանակցությունների ընթացքի մասին խոսակցությունները: Ինձ համար կարևորն այն է, թե ինչ է մեզ ասում անձամբ՝ Ռաֆան»,- Մալդինիի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։