Լիոնել Մեսսի. «Մոտ ապագայում Մբապպեն կլինի լավագույններից լավագույնը»

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին գովեստի խոսքեր է հնչեցրել իր թիմակից, ֆրանսիացի ռմբարկու Կիլիան Մբապպեի հասցեին:

«Կիլիանը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Նա իսկական գազան է, որն իրեն հիանալի է զգում խաղադաշտում:

Նա բնածին ռմբարկու է։ Մոտ ապագայում Մբապպեն կլինի լավագույններից լավագույնը»,- ասել է Լեոն:։