Նեյմար. «Կարծում եմ, որ սա լավագույն թիմն է իմ նորամուտից ի վեր»

Բրազիլիայի հավաքականի առաջատար Նեյմարը հայտարարել է, որ թիմը կարող է շատ հեռուն գնալ այս տարի Քաթարում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի Առաջնությունում:

«Կարծում եմ, որ սա լավագույն թիմն է իմ նորամուտից ի վեր: Մեր թիմը դարձել է ավելի ուժեղ ու բալանսավորված, մենք պատրաստ ենք մեծ հաղթանակների։

Մենք շատ ուժեղ հարձակման գիծ ունենք, յուրաքանչյուրը ունի իր հստակ դերը։ Բացի այդ, մենք ընդհանուր նպատակ ունենք, խաղում ենք իսկական թիմի պես, Աշխարհի Առաջնությունում հեռուն գնալու հիանալի հնարավորություններ ունենք»,- ասել է Նեյմարը: