Լուկա Մոդրիչը ռեկորդ է սահմանել ազգային հավաքականի կազմում

Խորվաթիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը դարձել է ազգային հավաքականի պատմության ամենատարեց ռմբարկուն՝ գրում է Stats Foot-ը։

Ավստրիայի հավաքականի հետ Ազգերի Լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց Մոդրիչը։

Այսպիսով, 37 տարեկան 16 օրական կիսապաշտպանը գերազանցել է խորվաթ նախկին կիսապաշտպան Նիկո Կովաչի նվաճումը, ով գոլի հեղինակ է դարձել 36 տարեկան 327 օրականում։