Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը Խորվաթիայի հավաքականի կազմում Ավստրիայի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրի խաղում վնասվածք է ստացել:
Խաղից հետո խորվաթների գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը հայտնել է, որ Բրոզովիչը խաղադաշտից կբացակայի մոտ մեկ ամիս:
«Ամենայն հավանականությամբ, Մարսելոն կբացակայի երեք-չորս շաբաթ: Շատ ցավալի է, որ Մարսելոն վնասվածք ստացավ, բայց նա պատրաստ կլինի Աշխարհի Առաջնությանը»,-ասել է մարզիչը: