Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Էրիկ Կանտոնան հայտարարել է, որ ակումբի բաժնետոմսերի 50 տոկոսը անհրաժեշտ է վաճառել երկրպագուներին:
««Մանչեսթեր Յունայթեդը» միլիոնավոր երկրպագուներ ունի ամբողջ աշխարհում: Եթե բաժնետոմսերի 50 տոկոսը հանված է վաճառքի, ապա ինչո՞ւ չարժե դրանք վաճառել երկրպագուներին։
Դա հիանալի գաղափար է, որը կարելի է հեշտությամբ իրագործել»,- Էրիկի խոսքը մեջբերում է The Athletic-ը:
Հիշեցնենք, որ 2005 թվականից «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերը պատկանում են Գլեյզեր ընտանիքին։